211652_close_icon
views-count2362 դիտում article-date 18:06 28-11-2026

Յանա Եգորյանը՝ տարվա լավագույն սուսերամարտիկ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 32-ամյա ռուսաստանցի, ազգությամբ հայ Յանա Եգորյանը ճանաչվել է 2025-2026 թվականների մրցաշրջանի լավագույն սուսերամարտիկ կանանց թրամարտում։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) կոնգրեսում Յանա Եգորյանը ստացել է համաշխարհային դասակարգման առաջատարի մրցանակը։

2025-ին Յանա Եգորյանը Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը 31 տարեկանում։

Անցած մրցաշրջանում նա դարձել է նաեւ աշխարհի գավաթի խաղարկության և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր