211652_close_icon

Հպարտություն եմ զգում նման պահերին, երբ հայկական ինչ-որ բան գովում են, մանավանդ այլազգիները. Բակուր Մելքոնյան

views-count4872 դիտում article-date 23:59 27-08-2022
Երեկ Կոբուլետիի լավագույն համբավը ունեցող ռեստորանում հաց էինք ուտում։ Կողքի սեղանին ռուսախոս տուրիստների մի ընտանիք էր նստած։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար Բակուր Մելքոնյանը:

«Պատվեր էին տվել, սպասում էին ուտելիքին։ Մի բլյուդը սխալ բերեցին, մյուսը ուշացրեցին ու մի բան էլ (չհասկացա ինչ) իրենց սրտով չեղավ, մեկ էլ կինը ամուսնուն ասում ա. Զգում ես սերվիսների տարբերությունը Հայաստանի ու Վրաստանի: Ամուսինն ասում ա. Դե Հայաստանում շատ բարձր կլաս էր...

Ընենց հպարտություն եմ զգում նման պահերին, երբ հայկական ինչ֊որ բան գովում են, մանավանդ այլազգիները:

Ապրեն հայ ռեստորատորները նման բարձր որակի սերվիս ապահովելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր