211652_close_icon
views-count769 դիտում article-date 13:49 28-11-2026

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո. Տոկիոյի Գրան պրի

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հաջող են մեկնարկել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սկսված NHK Trophy մրցաշարում, որը ISU-ի Գրան Պրիի փուլերից է։

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչները վաստակել են 66.95 միավոր ու գրավել երրորդ տեղը։ Ազատ ծրագիրը կանցկացվի նոյեմբերի 28-ին։

Հիշեցնենք, որ այս ամիս Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում գրավել էին չորրորդ տեղը: Այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը շատ հաջող մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):

Նմանատիպ նյութեր