Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:
Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը: