211652_close_icon
views-count5370 դիտում article-date 23:00 31-03-2021

Խոակին Կապառոս. Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը Ռումինիայի նկատմամբ (3:2):
 
«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ խումբը դժվար է, հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն։
 
Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին։ Նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին։
 
Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է», ասել է Կապառոսը:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր