2135 դիտում
23:02 28-02-2022
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն առանձնանում են նաև նվագելու մեծ ցանկությամբ և երաժշտությունը մատուցում են մեծագույն հաճույքով». դիրիժոր Ստեֆան Ֆրուխտ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Դիանա Ադամյանը դիրիժոր Ստեֆան Ֆրուխտի ղեկավարությամբ ներկայացրին արևմտաեվրոպական դասական երաժշտության դպրոցի ներկայացուցիչներ Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը և Ֆրանց Շուբերտի «Մեծ սիմֆոնիա» թիվ 9-ը։
Դիանա Ադամյանը ջութակ սկսել է նվագել 5 տարեկանից։ Մենդելսոնի Ջութակի կոնցերտի առաջին մասը կատարել է 10 տարեկանում, իսկ հետագայում սովորել և նվագել է նաև կոնցերտի մյուս մասերը։
Ջութակահարուհու մեկնաբանմամբ այն խորը, զգացմունքային ստեղծագործություն է։ Դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը նշում է, որ ուրախ է տեսնել, որ Հայաստանում դասական երաժշտության մեծաթիվ հետևորդներ կան, աշխարհի բազմաթիվ բեմերում ելույթ են ունենում մեծանուն հայ երաժիշտներ, մենակատարներ։ Մաեստրոն, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է, որ նվագախմբում մթնոլորտը հիանալի է, երաժիշտները ներդաշնակ են գործում։
Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր առանձնահատկությունները, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ըստ դիրիժորի, յուրահատուկ է լարային գործիքների հնչողությամբ։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն առանձնանում են նաև նվագելու մեծ ցանկությամբ և երաժշտությունը մատուցում են մեծագույն հաճույքով։ Եվ եթե, օրինակ, եվրոպական որևէ նվագախմբում երաժիշտները գալիս ու իրենց գործը լավ կատարելով հեռանում են, ապա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում նկատելի է, որ երաժիշտներն ընկերներ են, նրանք աշխատում են մի նպատակի շուրջ, նվագում են ու հաճույք ստանում։ Դիրիժորը պետք է կարողանա մոտիվացնել նվագախմբին:
Այդպես անում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,- նշեց Ստեֆան Ֆրուխտը՝ ավելացնելով, որ դիրիժորի նպատակներից է ոգևորել երաժիշտներին և հնարավորություն տալ արտահայտել հույզերը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»