Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը»-ի նախընտրական շտաբը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչև նոր կառավարության ձևավորումը։
«Այժմ ընտրությունները լավագույնս բխում են երկրի շահերից, քաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց են», – շեշտեց նա։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել է հունիսի 20-ին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։