1919 դիտում
08:10 17-10-2015
Հովիկ Աբրահամյանը կղեկավարի հանրաքվեի նախընտրական շտաբը, առանց արձակուրդ մեկնելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսպիսով, այլեւս ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը գլխավորելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` միաժամանակ ասելով, որ խնդիրը վերջնական լուծում կստանա եկող շաբաթ` ՀՀԿ-ի խորհրդի նիստում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանից բացի՝ իշխանական կուլիսներում քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Բայց նրա թեկնածության վրա կանգ չեն առել այն պատճառով, որ տեղական` ընտրական գործընթացներում առավել փորձառու չէ, քան Աբրահամյանը: Նա մասշտաբային ծրագրերն է օրինակելի իրագործում` ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը երեկ միանշանակ վստահեցրել է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբում իր աշխատելու ընթացքում «ժամանակավորապես» չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակում է, որ քարոզարշավի շրջանում Հովիկ Աբրահամյանը նաեւ արձակուրդ չի մեկնելու եւ շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել` միեւնույն ժամանակ ղեկավարելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը: Սակայն մեզ չհաջողվեց մեր հարցման պատասխանը ստանալ:
Ամեն դեպքում, առկա իրավիճակում առավել հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը շտաբը կղեկավարի առանց արձակուրդ մեկնելու, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել»:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
11:19 10-03-2014
Կախի Քալաձեն կղեկավարի «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական շտաբը
3409 դիտում
15:36 16-11-2018
Լուսավոր Հայաստան Կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը
2307 դիտում
23:40 30-03-2021
Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը»-ի նախընտրական շտաբը. Sputnik Արմենիա
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են