211652_close_icon
views-count3235 դիտում article-date 17:16 18-07-2015

«Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնից հայ պատվիրակները վերադարձել են հաղթանակով

Ս.թ. հուլիսի 3-7-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ամենամյա «Շատտիկ-2015» միջազգային մրցույթ-փառատոնը: Մասնակից երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ուզբեկստան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան մրցույթ-փառատոնի 5 անվանակարգերում ներգրավված էին շուրջ 350 մասնակից: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին Երևանի մշակույթի պետական քոլեջի 4 մասնակից, որոնք «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգագրական երգեցողություն» անվանակարգերում, տարբեր տարիքային խմբերում արժանացել են գլխավոր մրցանակների. Համլետ Հովհաննիսյան` Գլխավոր մրցանակ /Գրան պրի/, Անի Սարգսյան` առաջին մրցանակ, Ալեքսեյ Ունանյան` առաջին մրցանակ, Սուսաննա Վարդանյան` առաջին մրցանակ: Հայ պատվիրակները նաև անվանական հրավերներ են ստացել մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Վրեժ Կիրակոսյանը:

Նմանատիպ նյութեր