211652_close_icon
views-count21031 դիտում article-date 13:02 30-03-2021

Կոտայքի մարզում տեղի ունեցած կասկադյորական ավտովթարի հետևանքով մի քանի գյուղերի գազամատակարարումը դադարեցվել էր. շնորհիվ «Գազպրոմ»-ի տեղի աշխատակիցների՝ առավոտյան բնակիչներն արդեն բնական գազը ստացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում մեկ գիշերում կարողացել են վերացնել մարտի 21-ին Կոտայքի մարզում 33-ամյա վարորդի կողմից կասկադյորական ավտովթարի հետևանքով լրջորեն վնասված մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախովակի երկաթե սյուների և հիմքից կոտրված գազախողովակի վթարի հետևանքները։

Արդեն հաջորդ օրը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մրգաշեն և հարակից գյուղերի բնակիչներն ասում էին. «Գիշերն իմացանք, որ ինչ-որ մեկն ավտոմեքենայով գազախողովակի ու սյուների ջարդ է կատարել, ինչի պատճառով էլ մեր տները մնացին առանց գազի։ Մտածում էիք, որ՝ վերջ. մի քանի օր գազ չենք ունենա, բայց արդեն առավոտը 6-ին զարմացանք ու ուրախացանք, որ գազը տվել են։ Հետո արդեն պարզեցինք, որ ողջ գիշեր գազի տղերքը աշխատել են անգամ ցրտին։ Առիթից օգտվելով՝ մեր շնորհակալությունն ենք ուղղում «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցներին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Գրիգորյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն էր ստացել, սակայն հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Վթարի հետևանքով գազատար խողովակի որոշ հատված կոտրվել էր, և սկսվել է գազի արտահոսք, և այն վերացնելու համար օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, ովքեր նախ կարճ ժամանակում դադարեցրել էին գազի արտահոսքը, ապա ողջ գիշեր և մինչև շարունակել էին վերականգնողական աշխատանքները, քանի որ բախման հետևանքով նաև մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախողովակի երկաթե սյուներ կոտրվել էին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր