211652_close_icon
views-count57071 դիտում article-date 11:33 22-03-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Volkswagen-ով Մրգաշեն գյուղում բախվել է գազատարին և տապալել 15-ից ավելի երկաթե սյուներ. մի քանի գյուղերում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Գրիգորյանը իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Վթարի հետևանքով գազատար խողովակի որոշ հատված կոտրվել է, և սկսվել է գազի արտահոսք, և այն վերացնելու համար օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Նաիրիի շրջանի բնական գազի ռեժիմի և վթարակարգավորման ծառայության աշխատակիցները՝ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ, ովքեր նախ կարճ ժամանակում դադարեցրեցին գազի արտահոսքը, ապա ողջ գիշեր և մինչև այժմ շարունակում են վերականգնողական աշխատանքները, քանի որ բախման հետևանքով նաև մոտ 400 մետր երկարության 15-ից ավելի գազախողովակի երկաթե սյուներ կոտրվել են։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։

Դեպքի վայրում հավաքված «Գազպրոմ»-ի աշխատակիցներն ասում էին, որ մի քանի գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ կարճ ժամանակում խնդիրը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր