211652_close_icon
views-count2639 դիտում article-date 19:45 28-03-2021

Արփինե Հովհաննիսյան. Սրանք ուրիշի երեխաների արյան հաշվին բիզնես են ուզում անել

Սրանք թուրքի ստրուկ էին, թուրքի հետ երջանիկ ապրելու մասին երազում էին, պարզապես իրենց պատերազմ էր պետք ՀՀ միամիտ քաղաքացու մոտ հիմնավորելու թրքացման ծրագիրը: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Եկենք ուղղակի արձանագրենք` գերագույն գլխավոր մարդակերին, իր կողքի աղբ սորոսական արմենգրիգորյաններին, մնացած արյան վաճառականներին ու ադրբեջանական ու թուրքական շուկաների վրա նամազ անող օլիգարխներին իրենց նպատակների համար խանգարում էին 5000-ից ավելի 18 տարեկանները, 10000-ից ավել անդամալույծ դարձածները, հազարավոր անտուն մնացածները, Շուշին, Հադրութը.....

Սրանք թուրքի ստրուկ էին, թուրքի հետ երջանիկ ապրելու մասին երազում էին, պարզապես իրենց պատերազմ էր պետք ՀՀ միամիտ քաղաքացու մոտ հիմնավորելու թրքացման ծրագիրը: Նրանք ուրիշի երեխաների արյան հաշվին բիզնես են ուզում անել: Ուրիշ բան չկա: Ուրիշ ճշմարտություն չկա:

Ապրեք սրա հետ, թե կարող եք: Հանգիստ քնեք, թե կարող եք: Խիղճներդ լռեցրեք, թե կարող եք»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր