211652_close_icon
views-count2191 դիտում article-date 18:14 28-03-2021

Ռուբեն Մելիքյան. Նրանք, ովքեր կասկածում են, որ Թուրքիան մեր թշնամին է, պետք է դուրս շպրտվեն հայկական հանրային դաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Նրանք, ովքեր կասկածում են, որ Թուրքիան մեր թշնամին է, պետք է դուրս շպրտվեն հայկական հանրային դաշտից։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն։

«Այդ անձնավորությունը, որը մեծացել է Արցախում, տեսել է՝ ինչ է նշանակում թուրքերի, ադրբեջանցիների կողմից հայատյացությունը, հայերի նկատմամբ թշնամանքը, հիմա կանգնում, նման տեքստեր է ասում։ Սա բացահայտ դավաճանություն է, և ես կարծում եմ, որ մեր թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի մեր հանրային դիսկուրսից նման մտածողությունը դուրս շպրտելը»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր