211652_close_icon
views-count1729 դիտում article-date 16:59 07-11-2022

Ինձ կասկածում են «Անտարեսի» տնօրենի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար, հրավիրվել էի հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության։


«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ իրեն իրավաբան համարող Տիգրան Եգորյանի դանոսի հիման վրա այսօր կեսօրին հրավիրվել էի Կենտրոնի քննչական՝ հարցաքննության։ Հրավիրվել էի վկայի կարգավիճակով, սակայն քննիչն ինձ հարցաքննեց որպես «փաստացի կասկածվողի»՝ մեղադրյալի իրավունքներով (ի դեպ, շատ ճիշտ արեց):


Ինձ փաստացի կասկածում են ադրբեջանաթուրքական քարոզչության բացահայտ առաջամարտիկ, «Անտարեսի» տնօրեն, նիկոլի հրատարակիչ, բազմամիլիոն պետական ֆինանսավորման շահառու Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ «բռնությունն արդարացնելու» համար՝ վերջերս սոռոսականների ներմուծած լիբերալ-ֆաշիստական հոդվածով։


Ցուցմունքիս մեջ բառացի նշել եմ. «Տալիս եմ իմ լիակատար համաձայնությունը նշված արարքի համար քրեական հետապնդման ենթարկվելու համար, որպեսզի ի ցույց դնեմ նշված անձի (իրեն իրավաբան համարողի) պնդումների սնանկությունը»։ Ու առհասարակ՝ ադրբեջանաթուրքական հայախոս քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար քրեական հետապնդման ենթարկվելն ինձ համար ավելի քան պատվաբեր է։

Միակ մտավախությունս այն է, որ հանկարծ վարույթը իմ մասով չկարճեն»,–գրել է Մելիքյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր