211652_close_icon

Որդուն կալանավորելով՝ Վարդան Ղուկասյանին ուզում են հանրային դաշտից դուրս հանել. փաստաբան․Oragir.News

views-count2713 դիտում article-date 18:53 10-10-2025

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը հայտարարություն է տարածել, որ նախապատրաստվում են արհեստական հիմքեր` Ղուկասյանի որդուն կալանավորելու համար։

«Սպարտակ Ղուկասյանը տանն է, բայց ասում են, որ տնից դուրս է եկել, բայց փաստացի տունն է։ Առավոտյան 6 -7 ընկած ժամանակահատվածում ոստիկանները բարձրանաում են պարիսպների վրա ու սկսում են մարդկանց անհանգստացնել։ Իբր տեղեկություն ունեն, որ Սպարտակ Ղուկասյանը տանը չէ, բայց Սպարտակ Ղուկասյանը տանը քնած է։ Ֆիքսել ենք նաև, որ սարքը կապի հետ կապված խնդիրներ ունի։ Այս ակտիվությունը եղավ այն ժամանակ, երբ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որ տնային կալանքը փոխարինվի կալանքի։ Դրան զուգահեռ փորձում են արհեստական բաներ անել տնային կալանքի խափանման միջոցն է խախտել, պիտի կալանավորվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վարդան Ղուկասյանի որդու փաստաբանը` Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով` Սպարտակ Ղուկասյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, որը քաղաքական ենթատեքստ ունի։

«Գործը հարուցված է եղել 2024 թվականին, բայց Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ճնշումները իրականացվեցին այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը սկսեց քննադատել իշխանությանը։ 1.5 գործ էիք քննում, եթե գտնում էիք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր կան, էդ ինչու՞ 1 տարի բան չէիք անում, բայց հենց Վարդան Ղուկասյանը քննադատեց իշխանությանը` հիշեցիք, որ Սպարտակ Ղուկասյանին պետք է մեղադրանք առաջադրել։ Պարզ երևում է, թե ինչ է կատարվում։ Հիմա ավելի վատ բաներ են կատարվում, քան կատարվում էր նախկինում»,- շարունակում է Հայրապետյանը։

Սպարտակ Ղուկասյանի փաստաբանի կարծիքով` որդուն կալանավորելով՝ Վարդան Ղուկասյանին ուզում են հանրային դաշտից դուրս հանել։

«Այս ամենը լռեցնելու, ճնշելու, քաղաքական դաշտից դուրս հանելու, իսկ հետագայում հանրային դաշտից դուրս հանելու համար։ Հանրային դաշտից մարդուն կարող են հանել ֆիզիկապես։ Քաղաքական դաշտից հասկանանք, բայց հանրության միջից մարդուն նոույնիսկ քրեակատարողական հիմնարկում չեն կարող դուրս շպրտել, որովհետև այնտեղ էլ հանրություն կա։ Հանրային դաշտից մարդուն կարող են դուրս շպրտել ֆիզիկապես ոչնչացնելով»,- ասում է Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանն ասում է, որ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոք ներկայացրել են, իսկ թե ինչ իրավաբանական գործընթացներ կձեռնարկեն, դա արդեն կախված է, թե ինչ ընթացք կլինի։

Նմանատիպ նյութեր