211652_close_icon
views-count1834 դիտում article-date 22:36 27-03-2021

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա․ Արցախի ՄԻՊ

«Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է», ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից վանդալիզմի դրսևորումներին։ Գրառման մեջ ասվում է․

«Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ:

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում:

Տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է»: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր