211652_close_icon
views-count5912 դիտում article-date 19:41 27-03-2021

Հովհաննես Խաչատրյան. Խոստանում ենք տղերք, մենք չենք թողնի, որ ձեր արյունը չորանա

«Այսօր լրացավ վեց ամիսը այն օրից, երբ ներքին թուրքը հրահրեց պատերազմ և մեծացրեց մեր սրբատեղի Եռաբլուրը», ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Խաչատրյանը:

«2,5 տարի առաջ հիմք դրված հակաղարաբաղյան շարժման ղեկավարները, նախ տանուլ տվեցին բանակցությունները ապա սկսեցին իրենց սեփական կետից` իսկ դա Արցախի պետականության կործանումն էր ու հազարավորների գլուխ ուտելը: Վեց ամիս առաջ այս օրը, հայը չգիտեր թե ինչ է սպասվում իրեն ու չէր էլ պատկերացնում թե ինչով կավարտվի այդ մղձավանջը:

Անցավ վեց ամիս ու դեռ ոչ ոք չի պատժվել, ու քանի դեռ պատժողների աթոռին նստած են դավաճանները, ոչ ոք էլ չի պատժվի: Կես տարի: Դեռ Արցախ աշխարհի հողում չի չորացել ընկած տղերքի արյունը, դեռ չի փարատվել հայի հոգին, դեռ հայի աչքերում չկա անկեղծ փայլը: Հայի օջախում այլևս ոչինչ առաջվանը չէ, չկա այլևս անկեղծ ժպիտ, որովհետև ներքին թուրքի հրահրած պատերազմում շատ ու շատ օջախների ծխեր այլևս մարեցին:

Հայը չի հանդուրժի սա, հայը չի համակերպվի այս խայտառակ պարտության հետ, որովհետև հայը չի պարտվել` պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը` գերագույն գլխավոր ԴԱՎԱՃԱՆԻ գլխավորությամբ:

Ու հենց այդ պատճառով է, որ մինչ օրս ունենք գերիներ, անհետ կորածներ դեռ գերեզմաններում չեն դադարում լռել սգո արարողություններն ու սև հագած մայրերի լացի ձայնը: Մեր տղերքի անունների ու սևազգեստ մայրերի ձայները դուք ձեր մնացյալ կյանքում անընդհատ լսելու եք` անուն առ անուն:

Հ.Գ. Խոստանում ենք տղերք, մենք չենք թողնի, որ ձեր արյունը չորանա, մեր վերքերը դեռ բաց են, մենք մեր սրտում, ամեն մեկս յուրովի ունի իր վրեժը, սրանք պատասխան են տալու հա´մ դատարանում հա´մ Աստծո դատաստանում: Հավերժ փառք ու խոնարհում տղերք: Դուք զոհվեցիք, որ մենք ապրենք, դուք զոհվեցիք հանուն հողի ու հաղթանակի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր