211652_close_icon
views-count10590 դիտում article-date 15:00 15-02-2021

Կբարձրանանք լեռները, չենք ենթարկվի իշխանություններին. կտեսնեք, թե ինչ կանենք, մենք չենք թողնի այսպես. Արթուր Այվազյան․ NEWS.am

Այսօրվա կրակոցները տեղի են ունենում հրաձգային, բայց մեծ տրամաչափի զինատեսակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը: Գրում է NEWS.am-ը։

«Այսինքն 12,7 տրամաչափի զենքերով սկսել են արդեն աշխատել, եւ մեր ժողովրդի վախն են փորձում բռնել:

Ես արդեն երեք ամիս գոռում եմ սրա մասին: Եթե հիշում եք՝ սկսեցին Սոթքից: բացատրեցի ամբողջ պատճառները, գնացի այնտեղ, գիտեք՝ ոնց էի ուզում կանխարգելել ու գիտեք՝ ինչպես պետական մակարդակով ինձ հետ բերեցին: Սյունիքում մի քանի անգամ է արդեն: Ես ասում եմ՝ հաջորդը լինելու Տավուշն ու Արարատը: Երկու ուղղությամբ նույն ուժերը կենտրոնացված են: Ես տիրապետում եմ օպերատիվ իրավիճակին, որքան էլ դա բարձրագոչ հնչի: Այո, պետական մարմինները տիրապետում են, բայց լռում են, իսկ ես ավելի օպերատիվ եմ տիրապետում ու արձագանքը կտեսնեք:

Ես Սյունիքից չեմ հրաժարբվել, ես հիմա ավելի մեծ ռազմավարական խնդիր են փորձում լուծել, իրենց չեմ էլ լսելու»,-հայտարարեց Այվազյանը՝ հավելելով, որ իրեն պետք է ազգը ֆիզիկական բնաջնջումից փրկող ուժերի գերակայություն, իսկ պետությունն այդ ուղղությամբ մատը մատին չի տալիս:

«Այսօր թուրքերն այնքան էլ լկտիացել, որ 200 գլուխ ոչխար են տանում, ռուսն է գնում հետ բերում: Սյունեցին այլեւս այն սյունեցին չէ: Թուրքը չի վախեցնում, բայց պետության աջակցության չգոյությունը իմ սյունեցին թողել է անորոշ իրավիճակում Սյունեցին երբեք այսքան ընկճված, այսքան անորոշության մեջ երբեք չի եղել: Սա պատահական չէ, տեսեք, թե քանի օր է հականժդեհյան քարոզչություն է ընթանում, որի առաջին քայլը եղավ Մ«արտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժումը: Նժդեհյան գաղափարախոսությունն է իմ ազգի գոյապահպանությունն իրականացնելու: Այո, կհամարվենք անջատողական, կբարձրանանք լեռները, չենք ենթարկվի հիմնական  իշխանություններին: Տեռոր չենք անի, բայց կտեսնեք, թե ինչ կանենք, մենք չենք թողնի այսպես: Պետությունը տանում է դրան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր