Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալողներին տրվող աջակցության ծրագրի դիմումներն ընդունվում են
2020թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրվող աջակցության ծրագրի դիմումներն արդեն ընդունվում են։ Տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Եռամսյա սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։
Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։