2434 դիտում
10:08 26-03-2021
Փաշինյանը փորձել է հասկանալ՝ ինչպես կարող է պաշտպանել Արշակյանին, բայց նրան զեկուցել են, որ տարբերակ չկա, և նախարարի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչև գործի քննության ավարտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջև եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:
Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, և երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ ևս քննիչը պետք է որոշում կայացնի և դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, և միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ և փորձել է հասկանալ, թե ինչ ձևով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին և այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, և Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչև գործի քննության ավարտը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1285 դիտում
23:36 19-10-2024
Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
1807 դիտում
18:43 07-03-2014
Պետք չէ փորձել հասկանալ, պետք է սիրել կնոջը
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան