211652_close_icon
views-count5631 դիտում article-date 11:01 18-03-2021

Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է մինչև դատական գործի ավարտը. դատարանը հրապարակել է նրան պաշտոնից իրավունքի ուժով ազատելու որոշման դեմ տարված միջնորդությունը

Դատավոր Մհեր Պետրոսյանը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու վերաբերյալ տարված դիմումի դեմ որոշում է կայացրել, համաձայն որի` բավարարել է Օնիկ Գասպարյանի միջնորդությունը` իրեն պաշտոնից  ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ։ Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ։

Դատարանի որոշման մեջ ասվում է.

1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Նմանատիպ նյութեր