211652_close_icon
views-count1598 դիտում article-date 23:18 25-03-2021

Եվրամիության TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում իտալացի գործընկերների հետ անցկացվել է առցանց համաժողով. Տեսչական մարմին

Եվրամիության TAIEX (ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք) փորձագիտական առաքելության շրջանակներում մարտի 23-25-ն անցկացվեց առցանց համաժողով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի, ՏՄ Տրանսպորտային անվտանգության, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչությունների համապատասխան  մասնագետների, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Իտալիայի  Երկաթուղու, ճանապարհների և մայրուղիների Իտալիայի ազգային անվտանգության գործակալության  ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Առցանց քննարկման ընթացքում ուսումնասիրվել են Իտալիայի երկաթուղային ցանցին վերաբերող ԵՄ պահանջները, երկաթուղային տրանսպորտում վերահսկողական գործիքակազմը և ռիսկերի գնահատման համակարգը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կարգը։ 

Իտալիայի Երկաթուղու, ճանապարհների և մայրուղիների ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ֆաբիո Կրոկկոլոն և աշխատակից Սալվատորե Դե Մարկոն ներկայացրել են երկաթուղային տրանսպորտի օրենսդրության եվրոպական մոդելը, խոսել երկաթուղային տրանսպորտում մատուցվող ծառայություններում անվտանգության նորմերի ու պահանջների մասին։ 

Վեբինարի  միջոցով Իտալիայից ստացված փորձի փոխանակումը կօգնի տրանսպորտի ոլորտի կարգավորման շրջանակը ներդաշնակեցնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների հետ։

ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմին

Նմանատիպ նյութեր