2858 դիտում
19:10 28-07-2017
TAIEX-ը ժամանել էր Հայաստան՝ գինու արտադրությանն աջակցելու նպատակով
Հուլիսի 24-28-ին ԵՄ փորձագետները գտնվում էին Երևանում՝ շուկայի ընդհանուր կազմակերպմանն առնչվող ԵՄ-ի պահանջների ավելի լավ ըմբռնմանն աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.euneighbours.eu/en/east/stay-informed/news/eu-sends-expert-mission-armenia-assist-production-and-controls-wine-sector#]euneighbours.eu[/url]-ն:
Խոսքը մասնավորապես վերաբերում է ոլորտային ծրագրերի աջակցությանը, երրորդ երկրների հետ առևտրին ու գինեգործության ոլորտում արտադրության կազմակերպմանը և կարգավորումներին: Այցը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (Թայեքս/TAIEX) կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:
TAIEX-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայկական գինեգործական ոլորտի չափորոշիչներն ու կանոնակարգերն ունեն որոշակի թերություններ, ինչը նշանակում է, որ հայկական գինեգործական արտադրանքը իսկությունը չի կարող լիովին հաստատվել: Այս սահմանափակման պատճառով արտադրանքը չի համապատասխանում միջազգային բոլոր չափորոշիչներին և համարվում է ոչ վստահելի:
Սա ի նկատի ունենալով՝ ԵՄ փորձագետները կտրամադրեն փորձագիտական խորհրդատվություն ազգային կայուն իզոտոպների տվյալների բազայի ստեղծման և գործարկման, ինչպես նաև գինու և ալկոհոլային խմիչքների իզոտոպների միացությունների բացահայտման վերաբերյալ:
TAIEX-ը պահանջարկ ունեցող գործիք է, որն աջակցում է գործընկեր երկրներին հարմարեցնել ազգային օրենքները, կանոնակարգերը և որակի չափորոշիչները ԵՄ անդամ պետությունների պահանջների հետ՝ ԵՄ-ի հետ ստորագրված համագործակցության կամ ասոցացման համաձայնագրերի շրջանակներում:
Արևելյան հարևանության տարածաշրջանում TAIEX-ն աշխատում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:
Նմանատիպ նյութեր
4678 դիտում
18:20 03-10-2017
Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ. գինու արտահանման նոր հնարավորություններ են բացվում
3855 դիտում
23:28 05-09-2019
«Ոսկեհատ» գինու փառատոնը կօգնի զարգացնել գինու զբոսաշրջությունը Հայաստանում
Այս բաժնից
6511 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6886 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան