211652_close_icon
views-count1624 դիտում article-date 18:12 23-03-2021

Հայաստանը երեք մարզիկ է գործուղում միջազգային մրցաշար

Հայաստանը երեք մարզիկ է գործուղում  Մոսկվա ՝  Անատոլի Խառալամպիևի հիշատակը հավերժացնող սամբոյի միջազգային ավանդական մրցաշար: Այս մասին հայտնեց  մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ, պատվիրակության ղեկլավար   Միքայել Հայրապետյանը:

Նա հավելեց նաև, որ  մարզիչ, միջազգային կարգի մրցավար Էդվարդ Ասլանյանը մարտի 25 –ին և 26 –ին  մրցագորգ կուղեկցի  58 կգ քաշայիններ,  վանաձորցի հեղինակավոր Տիգրան Կիրակոսյանին , գյումրեցի Գրիգոր Միխիթարյանին  և 71 կգ քաշային, իջևանցի Վիգեն Մարտիրոսյանին:

Լուժնիկիի  փոքր մրցասապարեզում սպասվում է լարված մրցակցություն: Բանն այն է ,որ ստուգատեսը  նաև  հանդիսանում  է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը:

Հայտավորված են 21 երկրի ավելի քան 300  ներկայացուցիչներ:  Նրանց թվում զգալի տոկոս են կազմում հեղինակավոր վարպետներ:

Գոտեմարտերի նկատմամբ  հետաքրքրությունը կավելանա նաև այն  հանգամանքով , որ առաջին անգամ մասնակիցները հանդես կգան մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի  հաստատած  նոր քաշային կարգերում:

Ընդհանրապես կխաղարկվի մեդալների  21 հավաքածու՝  կանանց և տղամարդկանց մարզական, ու մարտական սամբոյի յոթական քաշային կարգերում:

1983 թ. ի վեր,  մոսկովյան այս ստուգատեսի հաղթողներին շնորհվում  է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում,  իսկ Խառալամպիևի հուշամրցաշարի սկիզբը դրվել է հեռավոր 1980 թ. ՝  Մոսկվայի  օլիմպիական խաղերի տարում:

Նմանատիպ նյութեր