Ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր մրցաշար՝ երեք մարզաձևից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին կազմակերպվել էր մարզական միջոցառում՝ ի նպաստ ազատազրկված անձանց զբաղվածության արդյունավետ օգտագործմանն ու վերասոցիալականացմանը։
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել և իրականացվել էր շախմատի, դոմինոյի և շաշկու մրցաշարեր կալանավորված անձանց և դատապարտյալների միջև։
Լավագույն երեք խաղացողները հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել են պատվոգրերի։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին