211652_close_icon
views-count1239 դիտում article-date 17:59 23-03-2021

Վաղը տեղի կունենա օլիմպիական կրակի փոխանցավազքի արարողությունը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հարգելի պատճառով  չի մասնակցի մարտի 25-ին մեկնարկելիք  օլիմպիական կրակի փոխանցավազքի արարողությանը, - հայտնում  է  Kyodo գործակալությունը: 

Միջոցառմանը ներկա կլինեն  խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն և  պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան:

Արարողությունը կանցկացվի առանց հանդիսականի ՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Դպրոցականների երգչախումբը  կկատարի Hana wa saku երգը: Այն ստեղծվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ ՝  2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին  օգնելու նպատակով: 

Մրցավազքը կտևի 121 օր և այն կանցնի  երկրի բոլոր 47 վարչատարածքների 859 համայնքներով: 

Նմանատիպ նյութեր