5676 դիտում
11:54 23-03-2021
Լևոն Ազիզյանի շնորհավորանքը՝ Օդերևութաբանի մասնագիտական օրվա առթիվ
Հերթական անգամ աշխարհի ողջ հիդրոօդերևութաբանական հանրությունը նշում է իր մասնագիտական տոները՝ մարտի 22-ը, որպես Ջրի համաշխարհային օր և մարտի 23-ը՝ որպես Օդերևութաբանության համաշխարհային օր։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ մարտի 23-ը Հայաստանի Հանրապետությում նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական օր:
Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը որոշում են տվյալ տարվա թեմաները՝ ուշադրության կենտրոնում պահելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
2021 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Արժևորել ջուրը», իսկ Օդերևութաբանության համաշխարհային օրվա այս տարվա թեման է` «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը», որն առավել քան արդիական է՝ կլիմայի և եղանակի առումով չափազանց բարդ և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով հագեցած այս ժամանակահատվածի համար:
Ծածկելով Երկրագնդի 70%-ը՝ օվկիանոսը եղանակի և կլիմայի հիմնական շարժիչ ուժն է։
Ճիշտ է, Հայաստանը չունի ելք դեպի օվկիանոս, որը տնտեսական առավելություններ է տալիս մյուս երկրներին, սակայն օվկիանոսի հետ կապված խնդիրները վերաբերում են բոլոր երկրներին, քանզի այն կենտրոնական դերակատարում ունի կլիմայի փոփոխության հարցում։
Հայաստանի Հանրապետությունում միակ կազմակերպությունը, որը պատասխանատվություն է կրում եղանակի, կլիմայի, շրջակա միջավայրի աղտոտվածության, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական դիտարկումների, դրանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, տարածման և կանխատեսումների ու նախազգուշացումների կազմման համար, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որի աշխատանքներն ուղղված են դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության և տարածքային կառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
Հանձինս մեր ՊՈԱԿ-ի Հայաստանում առկա է գիտաօպերատիվ մի մարմին, որն իրակացնում է շրջակա միջավայրի պետական մոնիթորինգ, կանխատեսում և հանրությանն ու տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին ապահովում հավաստի տեղեկատվությամբ: Այս բոլորն անհնարին է առանց հմուտ, գործին տիրապետող, բանիմաց մասնագետների, որոնք պետք է ունենան պատասխանատվության բարձր զգացում և նպատակասլացություն:
Այսօր այդպիսի մասնագետներով է համալրված մեր կազմակերպությունը, նրանք արժանի են գովեստի խոսքերի, հետևապես շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոների կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանի հիդրոօդերևութաբանության ոլորտի զարգացման գործում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1050 դիտում
16:50 23-03-2019
ԱԻ նախարարի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
1364 դիտում
21:20 23-03-2020
Մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»
85605 դիտում
16:40 03-05-2017
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը գտնվում է Նապոլեոն Ազիզյանի տանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. newsbook.am
Այս բաժնից
1105 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
898 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
817 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան