Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը գտնվում է Նապոլեոն Ազիզյանի տանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. newsbook.am
[url=http://newsbook.am/?p=105057%2Fgagik+carukyani+tiknazori+pety+gtnvum+e+napoleon+azizyani+tany+lusankarner+tesanyut&l=am]NewsBook[/url]-ի տեղեկություններով` «Ծառուկյան» դաշինքով ներկայացված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասում գտնվող առանձնատանն է գտնվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Ըստ էության, Բաբայանի` Նապոլեոն Ազիզյանի տուն այցելելու նպատակն է Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորի մանդատը:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանին դիմավորեց և Ազիզյանի տուն ուղեկցեց ԱԺ գործող պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ի դեպ, երեկվա ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի ցուցակում ընդգրկված է նաև Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=105057%2Fgagik+carukyani+tiknazori+pety+gtnvum+e+napoleon+azizyani+tany+lusankarner+tesanyut&l=am]կայքում[/url]։