ԱԻ նախարարի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցելակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ, որում ասվում է.
«Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը:
Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում նրանց հաջողություններ աշխատանքում և երջանկություն անձնական կյանքում:
Միանալով Համաշխարհային Օդերևութաբանական կազմակերպության 2019 թվականի համար ընտրված կարգախոսին՝ «Արև, Երկիր և Եղանակ», ցանկանում եմ բոլորիս՝ պայծառ արև, կանաչ երկիր և պարզ եղանակ»։