211652_close_icon
views-count1402 դիտում article-date 18:03 22-03-2021

Մեկնարկող աշխարհի առաջնությանը կմասնակցի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր մեկնարկեց  գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև վարկանիշային է Պեկինում 2022թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի համար: Ինչպես հայտնի է  հայաստանցի մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը օրերս ոտքի վնասվածք ստացավ  և  հանդես չի գա առաջնությունում:

Ստուգատեսին Հայաստանից պետք է մասնակցեին մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Ավաղ, Սլավիկը նույնպես մրցավայր չմեկնեց, քանզի  կորոնավիրուսի թեսթը դրական է եղել, որի հետևանքով նա արդեն  մեկուսացվել է:

Պարային զույգերի պարտադիր ծրագիրը նշանակված է մարտի 26-ին, իսկ  եզրափակիչը ՝ մարտի 27-ին: Առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն  23 երկրների 31 պարային երկյակներ:

Նմանատիպ նյութեր