211652_close_icon
views-count53676 դիտում article-date 11:37 21-03-2021

Մասիսում 5-ամյա Դավիթը ապացուցեց, որ աշխարհում իր տարիքի ռեկորդակիր չկա. իր սահմանած 12-րդ ռեկորդը նա նվիրեց Քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 20-ին,  Մասիս քաղաքի եկեղեցու բակում մարդաշատ էր: Այնտեղ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ականատես եղան Խարբերդ  գյուղում բնակվող 5-ամյա Դավիթ Պետրոսյանի հերթական ռեկորդին:

Արդեն  12-րդ անգամ Դավիթը սահմանեց ռեկորդ, որը ոչ միայն տարածաշրջանում,  ԱՊՀ երկրներում, այլ նաև աշխարհում առաջինն է:

Նա  2 մատով քաշեց  2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաները, որոնց ընդհանուր քաշն անցնում է   2400 կգ-ը:

Մեկ մատով փոքրիկ դյութազնը քաշեց 1660 կգ քաշով  Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, իսկ  ձախ ձեռքի և աջ ոտքի վրա կատարեց 30 հատ ժիմ:  

Ռեկորդը սահմանելուց հետո Դ. Պետրոսյանի հայրը, ով մասնագիտությամբ հրշեջ-փրկարար է,  SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց, որ ռեկորդը նվիրում է  2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին, ինչպես նաև ողջ եզդի ժողովրդին:

Միջոցառմանը ներկա էին նաև սիրված ու ճանաչված դերասաններ, հոգևորականներ,  ինչպես նաև Դյութազնագրքի պատասխանատու Վարդան Թովմասյանը:

Միջոցառմանը ներկա քաղաքացիներն էլ ասում էին.  «Աշխարհում դեռ նման ռեկորդ տեղի չի ունեցել:

Այս ռեկորդը 12-րդ ն է: Դավիթը իր ռեկորդով ապացուցեց, որ ինքը նաև մեր Սասնա էպոսի Սասունցի Դավիթն է, իզուր չէ, որ անունը Դավիթ է՝ խենթ,  ուժեղ, համառ, պատրաստ միշտ հաղթանակի, լրիվ մեր էպոսի  խենթն է, ով պատրաստ է նաև, որ եթե պետք լինի Ագռավաքարից դուրս կբերի քուռկիկ  Ջալալիին ու թուր կեծակիով պայքարի կելնի թշնամու դեմ:

Էլ ավեի ոգևորվեցինք, երբ իմացանք, որ հենց իր ցանկությամբ  է ռեկորդը նվիրվել մեր բարեկամ՝ եզդի ազգի ներկայացուցիչ, հերոս Քյարամի հիշատակին»: 

Լուսանկարները՝  Իշխան Բալաչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր