211652_close_icon
views-count18164 դիտում article-date 17:20 02-05-2016

Իլհամ Ալիևը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած մարդակերին

Ադրբեջանի նախագահը պարգևատրել է Քյարամ Սլոյանին գլխատած ոմն մեկին, որը թքած ունի անգամ ցանկացած մարդասիրական ու մարդկային ու նույնիսկ պատերազմական օրենքների վրա: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այս մասին տեղեկացրել էր ՖԲ- ում` հղում անելով [url=http://openblog.am/?p=7106]openblog.am[/url] կայքին: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը գլխակերներին, կացնահարողներին ոչ միայն պարգևատրում է, այլև ազգային հերոսի կոչում է շնորհում: Մասնավորապես, նա Ադրբեջանի ազգային հերոսի կոչման արժանացրեց Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայում ազատազրկված, սակայն Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովին:

Նմանատիպ նյութեր