2263 դիտում
17:53 19-03-2021
Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը` կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ
Հայաստանցի Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթող են դարձել:
Կանանց պայքարում Աննա Սարգսյանը յոթ հնարավորից վաստակել է վեց միավոր և գրավել առաջին տեղը: Տղամարդկանց մրցաշարում Հայկ Սարգսյանը նույնքան հնարավորից հաղթող է ճանաչվել 5,5 միավորով:
Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի 2021թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը եզրափակել է լավագույն վեցյակը:
Ստուգատեսն առցանց էր և դրան հայտավորվել էին աշխարհի 84 երկրների 960 համալսարանների շախմատիստ ուսանողներ:
Մարտի 20-21-ին տեղի կունենա արագ շախմատի համաշխարհային ուսանողական առաջնությունը: Մեր երկրից հանդես կգան երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
9439 դիտում
14:02 30-12-2022
Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում
3318 դիտում
22:01 15-05-2020
Հայկ Մարտիրոսյանը՝ մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
2803 դիտում
18:34 31-12-2021
Կայծակնային շախմատի ԱԱ․ Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը Հայկ Մարտիրոսյանինն էր
Այս բաժնից
2563 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2929 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2911 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն