Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում
Ալմաթիում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը սև ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և պարտություն կրեց։
14-րդ տուրում Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին և 9 միավորով բաժանում է 15-22-րդ տեղերը։ Կարլսենը 14-րդ տուրում հաղթեց ռումինացի Ռիչարդ Ռապորտին և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ կիսում է առաջին տեղը՝ 11-ական միավոր։
Առաջնությունում կանցկացվի 21 տուր։