3291 դիտում
22:01 15-05-2020
Հայկ Մարտիրոսյանը՝ մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
Մայիսի 15-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը կազմակերպել էին մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը։
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, 5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարի ընթացքում խստիվ պահպանվել են COVID-19 դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրում էին դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը՝ ախտահանվում:
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
22:27 28-11-2024
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը դարձել է կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող
2382 դիտում
18:51 03-01-2022
Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը
9415 դիտում
14:02 30-12-2022
Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 13-րդ տուրում
Այս բաժնից
3706 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4078 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ
3526 դիտում
12:16 06-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Վան Սիյուին