1790 դիտում
09:17 19-03-2021
Փաշինյանի թիմի մեծ մասը տեղյակ չի եղել, որ նա պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, և պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց:
Այդ պարագայում ընտրությունները պետք է կայանային հունիսին: Եվ, ահա, թիմի մեծ մասի համար անակնկալ կերպով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու:
Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, և այդ մասին ևս հայտարարեց։
տացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, և վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները:
նչպես շատ հարցերում, այս հարցում ևս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է»։
Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
10:58 27-07-2024
Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
20344 դիտում
19:00 02-10-2018
ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների․ Վահրամ Բաղդասարյան. Tert.am
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»