211652_close_icon
views-count3248 դիտում article-date 20:57 04-07-2018

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէ մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների

Հանրապետական կուսակցությունը պատրաստ է մեկ տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: «Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- «[url=https://armenpress.am/arm/news/939890.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: ԱԺ-ում կայացած նիստին մասնակցելու հրավեր են ստացել նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամները, սակայն նրանք այսօր ներկա չէին: «ԱԺ նախագահը նրանց հրավեր էր հղել, և մենք պլանավորում էին հանդիպում անցկացնել: Հուսանք, որ հաջորդ նիստին արդեն ներկա կլինեն»,- նշեց Հարությունյանը: Ինչ վերաբերում է վարչապետին առընթեր հանձնաժողովի կողմից խորհրդարան անցնելու շեմը 1%-ով իջեցնելու առաջարկին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն պետք է որոշակի նպատակ հետապնդի: «Խորհրդարանական համակարգերում կարևոր է, որ քաղաքական ուժերից մեկը կայուն մեծամասնություն ունենա: Ընտրական շեմը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը, և ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը, ինչու ենք մենք դա անում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Հարությունյանի խոսքով` Հայաստանում դեռևս ստեղծված չէ դասական քաղաքական դաշտ, և կայացած ավանդական կուսակցությունները քիչ են ու կառավարական հանձնաժողովի առաջարկը կարող է խոչընդոտել նորաստեղծ կուսակցությունների կայացմանը: «Այս փոփոխությունները կհասկանայի այն դեպքում, եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը ու խորհրդարան թարմ արյուն մտցնելու կարիք լիներ: Առանց դրդապատճառի վերցնել ինչ-որ մի գաղափար ու ներմուծել, շատ արհեստական է»,- ասաց նա: Փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իր համոզմամբ Հայաստանի ապագան այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն իր առավելությունները ցույց կտա 2-3 ընտրությունների ընթացքում: «Կարծում եմ` պետք է համադրել բոլոր առավելություններն ու թերությունները, որովհետև նպատակը մեկն է` թույլ չտալ, որ որևէ մեկը որոշի կուսակցության անդամների հերթականություն: Դա երբևէ թույլ չի տա, որ ձևավորվեն իսկապես ժողովրդավար կուսակցություններ»,- նշեց Դավիթ Հարությունյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/939890.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր