Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում ունենք. Նիկոլ Փաշինյան
Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում ունենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 17-ի համեմատ՝ 15 սմ-ի բարձրացում ունենք, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: Նա նշեց, որ այս տարի հասնելու է 1901 նիշի, ինչն աննախադեպ է:
Նախարարը նշեց, որ դա նաև արդյունք է Արփա-Սևան թունելի և ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ջրի վատնման գործընթաց չկա, և գյուղատնտեսության համար լավ լուր է, որ ջրի խնդիր չի լինելու:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին ասաց, որ այս փուլում կարող են գնահատել, որ ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար է:
«Մնում է կարողանանք պատշաճ կառավարել, որ ջուրը կուտակվի և պատշաճ կերպով հասնի, գյուղատնտեսության տարվա ազդակները բավականին լավն են: Նախորդ տարի մեր տնտեսության միակ ճյուղը, որ արձանագրել է աճ, գյուղատնտեսությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: