39840 դիտում
13:11 18-03-2021
Զովունիում 19 շենքից բաղկացած բնակելի թաղամաս կկառուցվի և շահագործման կհանձնվի 5 տարվա ընթացքում
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց, որ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) օտարվի «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին:
Տարածքային կռավարման և ենթակառուցվածքների նախարր Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի և մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում, պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողը իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:
Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը
Կատարվելու են նաև համայնքում մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1396 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1180 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ