1973 թվականին Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով
1297 թ. - Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնեց Արագոնի թագավորին:
1500 թ. - պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան, սկզբում այն համարելով կղզի:
1581 թ. - նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը անձամբ բարձրացավ նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհեց ասպետի պատվավոր կոչում:
1820 թ. - ծնվել է Խրիմյան Հայրիկը, Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող (մահ. 1907 թ.):
1949 թ. - ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեղ Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:
1972 թ. - ԽՍՀՄ ղեկավարությունը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար:
1973 թ. - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:
1987 թ. - Ծնվել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Յուվենտուսի կիսապաշտպան՝ Սամի Խեդիրան