211652_close_icon
views-count1241 դիտում article-date 22:52 16-03-2021

Երկրորդ զորամիավորումը զորավարժությունների շրջանակում բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա  զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։  Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրներ կատարման ուղղությամբ։
 

Նմանատիպ նյութեր