Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Հայտնում է ՊՆ-ն։
Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։
4-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգման և տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: