Ռուբեն Ռուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ (հոկտեմբերի 22-24-ը), ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ։
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի (Ս․ Մնացականյանի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված պատգամավորների գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: