Մարտական գործողություններից հրաժարվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ է քննվում. Վազգեն Ավետիսյան. News.am
ԱԱԾ քննչական դեպարտամենտում առկա է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է իրականացվում այն բոլոր հանգամանքների հետ, որոնք վերաբերում են որոշակի տարածքների հանձնմանը կամ հրամանատարների կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարմանը, կամ համապատասխան հրամաններ տալուն կամ չտալուն, փոխանցում է News.am-ը։
Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ Վազգեն Ավետիսյանը։
«Քրեական գործ է քննվում, որը հարուցվել է ռազմական դրության պարագայում մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու դեպքի առթիվ»,- ասաց նա։
Վազգեն Ավետիսյանի խոսքով՝ երբ կգա ժամանակը, ԱԱԾ-ն համապատասխան տեղեկություն կտրամադրի՝ քրեական գործի ընթացքի մասին։