3156 դիտում
15:20 22-02-2020
Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, և քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը [url=https://www.facebook.com/marina.ohanjanyan.56/posts/2946013798795137]տեղեկացնում [/url]է.
«Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»:
Նմանատիպ նյութեր
909 դիտում
14:53 17-05-2017
ՀՔԾ-ում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
1352 դիտում
13:46 07-12-2015
Հանրային իրազեկում. ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցվել և քննվում են 2 քրեական գործեր
6799 դիտում
20:03 16-08-2017
Գերմանիան հերքում է Թուրքիայի հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից մեկի՝ իրենց մոտ գտնվելու պնդումները