slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՔԾ-ում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
211652_close_icon

ՀՔԾ-ում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

views-count1071 դիտում article-date 14:53 17-05-2017
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի` իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը: Ըստ հաղորդման, նույն երիտասարդը, մտնելով նշված նախընտրական շտաբ, բջջային հեռախոսից հեռացրել է հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից որոշ ժամանակ անց մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում լրագրողին է վերադարձրել վերջինիս բջջային հեռախոսը: Այսպիսով, ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր