Կեյսուկե Հոնդան կարիերան կշարունակի «Նեֆթչիում»
Ճապոնացի հարձակվող Կեյսուկե Հոնդան կարիերան կշարունակի Ադրբեջանում, հայտնում է Armsport.am-ը:
34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Նեֆթչիի» հետ: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, պայմանագիրը նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հոնդայի վերջին ակումբը բրազիլական «Բոտաֆոգոն» էր, որտեղ նա անցկացրեց մեկ մրցաշրջան: 2010-ից 2013 թվականներին հարձակվողը խաղում էր Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Նա նաև խաղացել է «Միլանում», մեքսիկական «Պաչուկայում», ավստրիական «Մելբուռն Վիկտորում» և հոլանդական «Վիտեսում»:
Վերջերս հայտնի էր դարձել, որ Կեյսուկե Հոնդան չի կարողանա խաղալ «Պորտիմոնենսիում», որի հետ նա պայմանագիր ստորագրեց նախորդ շաբաթ օրը: