Հոնդան իր առաջին գոլն է խփել «Միլան»-ի կազմում
«Միլան»-ի նորեկ Կեյսուկե Հոնդան միլանյան ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում իր առաջին գոլն է խփել: ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպանը աչքի է ընկել Իտալիայի գավաթի շրջանակում «Սպեցիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ Հոնդան «Միլան»-ի կազմում իր նորամուտը նշեց նախորդ կիրակի օրը, Իտալիայի առաջնության շրջանակում «Սասսուոլո»-ի հետ կայացած խաղում: