211652_close_icon
views-count2837 դիտում article-date 18:02 15-03-2021

ՊՍԺ-ի խաղի ժամանակ Դի Մարիայի և Մարկինյոսի ընտանիքներին հանցագործները պատանդ են վերցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնությունում «Նանտի» հետ խաղի (1:2) ժամանակ ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ընտանիքը կողոպտիչների հարձակմանն է ենթարկվել:
 
Ֆուտբոլիստը խաղի 62-րդ րոպեին փոխարինվել է այն բանից հետո, երբ փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հայտնել է միջադեպի մասին: Լքելով ստադիոնը, Դի Մարիան շտապ մեկնել է տուն:
 
Խաղի ընթացքում հարձակման է ենթարկվել նաև ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի ծնողների տունը, որոնց նույնպես պատանդ են պահել: Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
 
Երկու դեպքերի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
 
2015 թվականին Դի Մարիայի տունն արդեն փորձել էին կողոպտել Մանչեսթերում, երբ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր