211652_close_icon
views-count66642 դիտում article-date 11:46 14-03-2021

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, ճաղավանդակներն ու քարե պարիսպը, արմատից տապալել ծառը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին,   խոշոր ու կասկայդորական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Վաղարշապատի փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի  1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ժամանել  են  նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Եղիազարյանն ու Նարեկ Պետրոսյանը:

Փաստի առթիվ Ն.Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»  Էջմիածնի գազի վարչության  ծառայողները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ ենհ կատարել՝ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր